top of page

Կենցաղային պարագաներ
Թանգարանում պահվում են հայ բժիշկներին կամ որևէ բուժհիմնարկի պատկանած կահույք` սեղաններ, գրասեղաններ, աթոռներ, պահարան, գրապահարան, զգեստապահարան, փայտե սառնարան, ռադիոընդունիչներ, հեռուստացույց, սեղանի և պատի հեռախոսներ, սեղանի և պատի ժամացույցներ և այլն, որոնք բնորոշում են այս կամ այն դարաշրջանում ապրած մեր հայրենակից բժիշկների կենցաղը:

Կավե կճուճներ, 19-20-րդ դդ.
Կավե շագանակագույն և կանաչ ջնարակված կճուճները, լինելով կենցաղային իրեր, օգտագործվել են նաև դեղանյութեր պահելու համար:

Կաթսա և կճուճ, 19-20-րդ դդ.
Պղնձե կաթսան և կավե կճուճը, լինելով կենցաղային իրեր, օգտագործվել են նաև բժշկության մեջ:

Կոտոշե բաժակներ, 20-րդ դ.
Կոտոշից պատրաստված բաժակները օգտագործվել են ինչպես կենցաղում, այնպես էլ բժշկության մեջ:

Հախճապակյա ափսեներ, 19-20-րդ դդ.

Գունավոր ապակյ ա մրգամաններ, 20-րդ դ.

Խցանահաններ, 20-րդ դ.