
Ախտորոշում
Հին Եգիպտոսում բարձր զարգացման են հասել գինեկոլոգիան ու վիրաբուժությունը: Մինչև անգամ գոյություն է ունեցել հղիությունը հայտնաբերելու սրամիտ թեստ` կնոջ հղիությունը ստուգելու համար նրա մեզի մեջ տեղադրել են ցորենի ու գարու երկու փոքր տոպրակ: Եթե հատիկները ծլել են, ուրեմն հղիությունը հաստատվել է: Որոշվել է նաև պտղի սեռը` եթե առաջինը ցորենն է ծլել, ուրեմն տղա պիտի ծնվեր, եթե գարին` աղջիկ:
Հիվանդությունը բուժելու առաջին պայմանը ճիշտ ախտորոշելն է:
Բժշկության մեծերից մեկն ասել է. ,,Ով ճիշտ է ախտորոշում, նա ճիշտ է բուժում’’:
Դարերի ընթացքում բժիշկները հորինել են ախտորոշման նորանոր գործիքներ ու պարագաներ, որոնցից են ջերմաչափը, լսափողը (ստեթոսկոպ, ֆոնենդոսկոպ), նյարդաբաբույժի մուրճիկը, Թանգարանում պահվում են անվանի հայ բժիշկներին պատկանած ախտորոշիչ գործիքներ և սարքեր` ցիստոսկոպ, մանրադիտակ, տոնոմետր և այլն:
Ըստ պրոֆ. Ստելլա Վարդանյանի

Ցենտրիֆուգայի պտտվելու ընթացքում առաջացող կենտոնախույս ուժի շնորհիվ իրարից տարանջատում են տարբեր տեսակարար կշիռ ունեցող սորուն և հեղուկ նյութերը, ինչպես նաև միախառնված կոշտ և հեղուկ նյութերը: Պտտվելու ընթացքում ցենտրիֆուգայի մեջ մեծ տեսակարար կշռով մասնիկները տեղակայվում են ծայրամասում, իսկ փոքր տեսակարար կշիռ ունեցողները` պտտման առանցքին մոտ: Ցենտրիֆուգան օգտագործվում է բժշկական, դեղագործական և այլ լաբորատորիաներում

Բինօկուլյար մանրադիտակը բարդ օտիկական սարք է, որը նախատեսված է աչքի համար անտեսանելի էակների և հյուսվածքների մեծացված պատկեր ստանալու և երկու աչքով տեսնելու համար: Օգտագործվում է գիտության տարբեր բնագավառներում, այդ թվում և բժշկության մեջ:


Մանրադիտակը բարդ օպտիկական սարք է, որը նախատեսված է աչքի համար անտեսանելի էակների և հյուսվածքների մեծացված պատկեր ստանալու և տեսնելու համար: Օգտագործվում է գիտության տարբեր բնագավառներում, այդ թվում և բժշկության մեջ:

Խոշորացույցը ապակե ոսպնյակից բաղկացած սարք է, որը նախատեսված է աչքի համար դժվար տեսանելի էակների և հյուսվածքների խոշորացված պատկեր ստանալու և տեսնելու համար: Օգտագործվում է գիտության տարբեր բնագավառներում, այդ թվում և բժշկության մեջ:

Փորձնական ակնոցային ոսպնյակների համալիրը նախատեսված է տեսողության շեղումները ախտորոշելու, ինչպես նաև ակնոցի ընտրություն կատարելու համար:

Ստեթոֆոնենդոսկոպը նախատեսված է ներքին օրգանների (սիրտ, թոքեր, բրոնխներ, աղիներ և այլ) աշխատանքի ձայներն ու աղմուկները լսելու համար: Բաղկացած է ռետինե 2 խողովակներից, որոնց մի ծայրին կան ականջակալներ, իսկ մյուս ծայրին ամրացված է մետաղյա թմբուկ, որի վրա ձգված է բարակ թաղանթ` ձայները ուժեղացնելու համար, ինչպես նաև սովորական փոքրիկ ստեթոսկոպ:

Փորձնական ակնոցային ոսպնյակների համալիրը նախատեսված է տեսողության շեղումները ախտորոշելու, ինչպես նաև ակնոցի ընտրություն կատարելու համար:

Ստեթոսկոպը նախ ատեսված է ներքին օրգանների աշխատանքի ձայները և աղմուկները լսելու համար: Իրենից ներկայացնում է մետաղյա բարակ սնամեջ գլանափող, որի մի ծայրը հարմարեցված է հիվանդի մարմնին, մյուսը` բժշկի ականջին դնելու համար: Կնիքը բժշկի կարևոր պարագաներից մեկն է, որով վավերացնում է իր գրած դեղատոմսերը, տեղեկանքները և մյուս բժշկական փաստաթղթերը:


Սնդիկային ջերմաչափը նախատեսված է տարբեր միջավայրերի` օդի, ջրի, հողի ջերմությունը չափելու համար: Այն կիրառվում է նաև բժշկության մեջ` մարմնի ջերմությունը չափելու նպատակով:

Փայտե պատյանով սնդիկային ջերմաչափը նախատեսված է տարբեր միջավայրերի` օդի, ջրի, հողի ջերմությունը չափելու համար: Փայտե կամ մետաղյա պատյանը նախատեսված է ապակյա ջերմաչափը պաշտպանելու նպատակով:


Մանրադիտակը բարդ օպտիկական սարք է, որը նախատեսված է աչքի համար անտեսանելի էակների և հյուսվածքների մեծացված պատկեր ստանալու և տեսնելու համար: Օգտագործվում է գիտության տարբեր բնագավառներում, այդ թվում և բժշկության մեջ:

Ռազմադաշտային պորտատիվ մանրադիտակը համեմատաբար պարզ և փոքր օպտիկական սարք է, որը նախատեսված է աչքի համար անտեսանելի էակների և հյուսվածքների մեծացված պատկեր ստանալու և տեսնելու համար: Օգտագործվում է գիտության տարբեր բնագավառներում, այդ թվում և ռազմադաշտային բժշկության մեջ:

Մանրադիտակը բարդ օպտիկական սարք է, որը նախատեսված է աչքի համար անտեսանելի էակների և հյուսվածքների մեծացված պատկեր ստանալու և տեսնելու համար: Օգտագործվում է գիտության տարբեր բնագավառներում, այդ թվում և բժշկության մեջ:

Ստեթոսկոպը նախատեսված է ներքին օրգանների (սիրտ, թոքեր, բրոնխներ, աղիներ և այլ) աշխատանքի ձայներն ու աղմուկները լսելու համար: Իրենից ներկայացնում է փայտից, մետաղից կամ պլաստմասից պատրաստված բարակ սնամեջ գլանափող, որի մի ծայրը հարմարեցված է հիվանդի մարմնին, մյուսը` բժշկի ականջին դնելու համար: Ստեթոսկոպի նախատիպը 1816 թ. հորինել է ֆրանսիացի բժիշկ Ռենե Լաենեկը:

Սնդիկային բժշկական ջերմաչափը նախատեսված է մարմնի ջերմությունը չափելու համար: Ջերմաչափը պահպանելու նպատակով այն դրվել է պղնձե, պլաստմասսայե կամ ստվարաթղթե տուփի մեջ:

Փորձնական ակնոցային ոսպնյակների համալիրը նախատեսված է տեսողության շեղումները ախտորոշելու, ինչպես նաև ակնոցի ընտրություն կատարելու համար:

Սնդիկային սֆիգմոմանոմետրով չափում են մարդու զարկերակային ճնշումը: Բաղկացած է հիվանդի բազկին փաթաթվող մանժետից, օդամղիչ տանձիկից և սնդիկային մանոմետրից:

Սնդիկային սֆիգմոմանոմետրով չափում են մարդու զարկերակային ճնշումը: Բաղկացած է հիվանդի բազկին փաթաթվող մանժետից, օդամղիչ տանձիկից և սնդիկային մանոմետրից: Սֆիգմոմանոմետրի օժանդակ գործիքն է ֆոնենդոսկոպը, որով լսում են արմնկային փոսի երակազարկը:


Ստեթոֆոնենդոսկոպը նախատեսված է ներքին օրգանների (սիրտ, թոքեր, բրոնխներ, աղիներ և այլ) աշխատանքի ձայներն ու աղմուկները լսելու համար: Բաղկացած է ռետինե 2 խողովակներից, որոնց մի ծայրին կան ականջակալներ, իսկ մյուս ծայրին ամրացված է մետաղյա թմբուկ, որի վրա ձգված է բարակ թաղանթ` ձայները ուժեղացնելու համար, ինչպես նաև սովորական փոքրիկ ստեթոսկոպ:

Լուիս-Լևենշտեյնի ցիստոսկոպը բժշկական սարք է, որը մտցնելով միզուկի մեջ կարելի է դիտել միզուկը և միզապարկը, ինչպես նաև կատարել ախտորոշման և բուժման նպատակային գործողություններ

Բժշկի պայուսակի անբաժանելի մասը կազմող փայտե արկղիկի մեջ երևում են, ռետինե խողովակավոր ֆոնենդոսկոպը, ստեթոսկոպը, շպատելները, ունելիները և նշտարը:

,,Ֆելիքս’’ հաշվիչ մեքենան ԽՍՀՄ-ում եղել է շատ տարածված ու կիրառելի: 1929-1978 թթ. արտադրվել է Կուրսկի, Պենզայի և Մոսկվայի հաշվիչ մեքենաների գործարաններում: Օգտագործվել է գիտության տարբեր բնագավառներում, այդ թվում և բժշկության մեջ:

Սնդիկային սֆիգմոմանոմետրով չափում են մարդու զարկերակային ճնշումը: Բաղկացած է հիվանդի բազկին փաթաթվող մանժետից, օդամղիչ տանձիկից և սնդիկային մանոմետրից:

Նյարդաբույժի մուրճիկը նախատեսված է նյարդային հիվանդությունների ախտորոշման համար: Դրանով նյարդաբույժը ստուգում է հիվանդի ջլային ռեֆլեքսները, մակերեսային և խորանիստ ցավազգացողությունը և այլն:


Բարիումի սուլֆատը որպես ռադիոկոնտրաստ նյութ, բժշկության մեջ օգտագործվում է ստամոքս-աղիքային տրակտի ռենտգենյան հետազոտու թյան նպատակով, որի ժամանակ հիվանդը նախօրոք խմում է բարիումի սուլֆատի 58,7%-անոց կախուկի որոշակի քանակ:.

,,Ֆելիքս’’ հաշվիչ մեքենան ԽՍՀՄ-ում եղել է շատ տարածված ու կիրառելի: 1929-1978 թթ. արտադրվել է Կուրսկի, Պենզայի և Մոսկվայի հաշվիչ մեքենաների գործարաններում: Օգտագործվել է գիտության տարբեր բնագավառներում, այդ թվում և բժշկության մեջ:

Ռազմադաշտային պորտատիվ մանրադիտակը համեմատաբար պարզ և փոքր օպտիկական սարք է, որը նախատես ված է աչքի համար անտեսանելի էակների և հյուսվածքների մեծացված պատկեր ստանալու և տեսնելու համար: Օգտագործվում է գիտության տարբեր բնագավառներում, այդ թվում և ռազմադաշտային բժշկության մեջ: