
Գեղարվեստ
Բժշկությունը և արվեստը սերտորեն շաղկապված են իրար:
Ա. Շատ արվեստագետներ իրենց ստեղծագործություններում անդրադարձել են բժշկական թեմային:
Օրինակ` Հ. Վան Ռեյն Ռեմբրանդտի ,,Դոկտոր Տուլպիուսի անատոմիայի դասը’’, կամ Հրաչյա Ռուխկյանի ,,Մխիթար Հերացու’’ դիմանկարը և այլն:
Բ. Շատ անվանի հայ բժիշկներ, բացի իրենց մասնագիտական գործունեությունից, զբաղվել են նաև նկարչությամբ:
Դրանցից են հայր և որդի Անդրանիկ և Լևոն Ճաղարյանները, Արտաշես Թոխյանը, Վլադիմիր Ամատունին, Հովհաննես Մանվելյանը, Նաիրա Վանյանը, ամերիկահայ բժիշկ Ջեկ Կևորկյանը և ուրիշներ:
Գ. Հայտնի է նաև, որ գեղանկարչության մեջ մեծ դեր են կատարել և անգամ նոր ուղղություններ հիմնադրել արվեստագետներ, ովքեր տառապել են հոգեկան հիվանդությամբ:
Դրանցից են Վան Գոգը, Գոյան, Գոգենը, Սալվադոր Դալին, Ուիլյամ Վեյնը, էռնստ Յոզեֆսոնը, Ավգուստ Սթրինբերգը, Շառլ Մերիոնը, Ռեդոն Օդելոնը և ուրիշներ:
Մեր թանգարանում պահվում են օտարազգի նկարիչների բժշկական թեմաներով կատարված ստեղծագործությունների պատճենները` ալբոմների, բացիների, ինչպես նաև հոգեկան հիվանդությամբ տառապած հայ նկարիչների բնօրինակ ստեղծագործությունները:

Հախճապակյա նախշազարդ էմալապատ կժիկներ

Ձիու վզնոցը պատրաստված է կաշվից, որի վրա ամրացված են սովետական առաջին տարին երի` 1920-ական թվականների տարբեր չափսի մետաղադրամներ, որոնց զնգզնգոցը հուշում և զգուշացնում էր կառքի մոտենալը:

Կախիչ, պողպատ, դարբնի աշխատանք

Մոմակալ, պաղպատ, դարբնի աշխատանք

Պղնձե դրվագազարդ պատյանով ապակյա գրաֆին:

Հիգիեայի արձանիկը, համաձուլվածք: Հունական դիցաբանության մեջ Հիգիեան համարվել է առողջության և առողջապահության աստվածուհին: Պատկերվել է օձի հետ միասին, որի բերանում կա դեղաբույսի տերև:

Տարբեր ձի, չափի, գույնի ու նշանակության կերամիկական կժիկներ:

Աֆրիկյան փայտե արձանիկը պատկերում է բնածին արատ հանդիսացող մեկ ոտանի մարդ, որը քայլում է երեք վերջույթների օգնությամբ:

Փայտե սպասքը բաղկացած է գավից, թասից և գդալից:


Ըստ հին հայկական հավատալիքի, եթե տանը գտնվող հիվանդի կամ անդամալույծի անունով դարբնի մոտ երկաթե արձանիկ պատվիրել ու դնել եկեղեցում, ապա աստված նրա միջոցով կբուժի հիվանդին կամ անդամալույծին:

Փայտե դրվագազարդ թաս և գդալ

Աֆրիկյան փայտից պատրաստված կանացի գլուխներ

Թևավոր վիշապ, պողպատ, դարբնի աշխատանք

Հունական դիցաբանության մեջ բժշկության աստված Ասկլեպիոսը օժտված էր մարդկանց բուժելու և մեռելներին հարություն տալու կարողությամբ։ Պատկերվում էր երկար մորուքով, մի ձեռքին օձով փաթաթած գավազան, մյուսին` դեղով լի թաս:


Տարբեր ձևի, չափի ու գույնի ապակյա ամաններ

Տարբեր ձի, չափի, գույնի ու նշանակության կերամիկական կժիկները պատվանդանի վրա:

Սափորի երկու կողմերում գրված է ,,Լվով, դեղատուն-թանգարան, 1735’’ Հայտնի է, որ 16-19-րդ դարերում Լվովում եղել են մեծ քանակությամբ հայ բժիշկներ ու դեղագործներ: Օրինակ, հայազգի Միխայիլ Աքսենտովիչը 1750-ական թվականներին Լվովում ունեցել է դեղատուն: Լվովի պատմության թանգարանում պահվում է նրան պատկանող դեղագործական բրոնզե հավանգը, որի վրա դաջված է ,,1736թ.’’: Մանրամասն տես. Հ. Մինասյան, ,,16-19-րդ դարերի լեհահայ բժիշկներ’’ (Ե., 2001, 62 էջ)

Չինական Բուդդայի փայտե արձանիկ: Բուդդային վերագրվել է մարդկանց բժշկելու հրաշագործ շնորհ:

Անտոնիո Կանովայի ,,Երեք գրացիաները’’ քանդակի (մարմար,1813-1816) գիպսե փոքր կրկնօրինակը, 20-րդ դ. Հռոմեական դիցաբանության մեջ գրացիաները բարի աստվածուհիներ էին և մարմնավորում էին Գեղեցկությունը, Սերը և Հաճույքը: Նրանք կազմում էին Վեներա աստվածուհու շքախումբը:

Շիվան հինդուիզմում տիեզերքի ավերման և վերակերպման մարմնացումն է, որն արարող Բրահմայի և պահապան Վիշնուի հետ միասին ներկայացնում է աստվածությունների վերին եռյակը: Նրան վերագրվել է նաև մարդկանց բժշկելու շնորհ:




Աֆրիկացի որսորդի փայտե արձանիկ, Աֆրիկա, 1960-ական թթ.



Պղնձե ծնծղայի վրա կա հայերեն արձանագրություն ,,Յիշատակ է Ազիզի որդի Գրիգորին: Իդռն: Սբ. Լուսաւորչին’’: Պղնձե ծնծղան Հայաստանում պատրաստվել և օգտագործվել է հնագույն ժամանակներից, որպես նվագարան, ծիսական և մոգական գործիք:




Փայտե պատյանի մեջ ագուցված բրոնզե ռուսական խաչ: